ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ՕԴԱՆԱՎԸ ԿԱՆԳՆԵՑՐԻՆ, ԲԱՅՑ ԹՌԻՉՔԸ ԿԱՅԱՑԱՎ

ՕԴԱՆԱՎԸ ԿԱՆԳՆԵՑՐԻՆ, ԲԱՅՑ ԹՌԻՉՔԸ ԿԱՅԱՑԱՎ
09.09.2011 | 00:00

«Կանգնե՛ք, թռիչքն ընդհատեք...». այսպիսի բացականչություններով սեպտեմբերի 7-ին «Աերոֆլոտին» պատկանող օդանավի Երևան-Մոսկվա-Երևան 192 չվերթի ուղևորներից մեկի պատճառով բարձրություն վերցնելու ժամանակ կանգնեցվել է օդանավը։ ՈՒղևորներից մեկի բարեկամի փոխանցմամբ, օդանավում խուճապը մեծացել է, երբ օդանավակայանի անվտանգության հատուկ աշխատակիցները մոտ 1,5 ժամ հատուկ սարքավորումներով զննել են օդանավը. ուղևորները մտածել են ահաբեկչության մասին։ Ընդգծենք, որ անվտանգության պահանջների համաձայն, նման դեպքերում, երբ օդանավը կանգնեցվում է, այն պարտադիր պետք է ենթարկվի հատուկ զննման։ Բոլոր դեպքերում կարևորն այն է, որ թռիչքը կայացել է, իսկ միջադեպի «գլխավոր հերոս» ուղևորուհին թռիչքը չի շարունակել։ Հավելենք, որ չվերթն իրականացնում էր «Լևոն թրավել» ընկերությունը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ